Պուտինը՝ Ալիևին. Ձգտելու ենք ԼՂ հակամարտության փոխզիջումնային լուծման![]() 9 օգոստոսի 2016 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ գտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման լուծումը: «Դա իսկապես խնդիր է, որը մեզ է հասել մեր խորհրդային անցյալից։ Գիտեմ որքան սուր է հարցը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար։ Մենք ձգտելու ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այնպիսի լուծում, որը կհանդիսանա փոխզիջումնային, բայց ընդունելի երկու կողմի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը, Ռիա Նովոստիին հղումով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։ Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը Բաքվում հանդիպել է Իրանի և Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոուխանիի և Իլհամ Ալիևի հետ: Օգոստոսի 9-ին Սանկտ-Պետերբուրգում տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը: Օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի կունենա Սարգսյան-Պուտին հանդիպումը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |