Հրաձիգ Բաբայանը 24-րդ տեղն է գրավել և դուրս չի եկել Խաղերի եզրափակիչ

Հրաձիգ Բաբայանը 24-րդ տեղն է գրավել և դուրս չի եկել Խաղերի եզրափակիչ

PanARMENIAN.Net - Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի երրորդ օրը պայքարը սկսեցին հրաձիգները:

Հայաստանի ներկայացուցիչ Հրաչիկ Բաբայանը, 10 մետր, օդամղիչ հրացան, 60 կրակոց վարժությունում հավաքելով 621,5 միավոր, զբաղեցրեց 24-րդ տեղը` դուրս չգալով եզրափակիչ (եզրափակիչ է անցնում ր մարզիկ), տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Որակավորման փուլին մասնակցում էր 56 մարզիկ:

Այս ձևում գրանցվեց նաև նոր ռեկորդ: Իտալացի մարզիկը հավաքեց 630.2 միավոր և առաջին տեղով դուրս եկավ եզրափակիչ:

WSJ. Հուրի Գեբեշյանն ուզում է մարմնամարզության քարտեզի վրա ամրագրել ՀՀ-ի ուրույն տեղը

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---