Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան մտադիր են միավորել իրենց էներգահամակարգերը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգետիկ վարչությունները քննարկում են երեք պետությունների էներգահամակարգերի միավորման նախագծի պատրաստումը: Այդ մասին հայտնել է «Ազերէներժի» ԲԲԸ-ի փոխնախագահ Մարլեն Ասկերովը: Նրա խոսքերով, բանակցությունների նախնական փոլում բանակցությունները տարվում են փորձագետների մակարդակով. «Մենք վերլուծում ենք նախագծի հեռանկարային լինելու հարցը: Եթե էներգացանցերը միավորվեն, ապա մենք կկարողանանք Վրաստանի եւ Թուրքիայի հետ իրականացնել ինչպես փոխանակում, այնպես էլ էլեկտրաէներգիայի վաճառք»: Մ. Ասկերովը նշել է, որ նախագծի իրականացումը մի քանի տարի կպահանջի, հայտնում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---