ՌԴ-ն ներկայացնող Եգորյանը՝ թրամարտի Օլիմպիական չեմպիոն![]() 9 օգոստոսի 2016 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի Յանա Եգորյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում նվաճեց ոսկե մեդալ՝ թրամարտում: Եզրափակչում նա 15:14 հաշվով հաղթել է ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին: Յանա Եգորյանը ծնվել է 1993-ին Երևանում, իսկ 6 տարեկան հասակում տեղափոխվել է Ռուսաստան: 2015-ի աշխարհի չեմպիոն է, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն (2012, 2014), Եվրոպայի քառակի չեմպիոն (2013, 2014, 2015, 2016), աշխարհի առաջնության կրկնակի մեդալակիր (2013, 2014): 2010-ին Սինգապուրում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նվաճել է 2 օլիմպիական ոսկի՝ դառնալով նման արդյունքի հասած Ռուսաստանը ներկայացնող միակ սուսերամարտիկը: ՌԴ միջազգային կարգի սպորտի վարպետ (2012): 2010-2012-ին Եգորյանը զգալի հաջողությունների է հասել կրտսեր և պատանեկան մակարդակներում՝ ոսկե մեդալ Սինգապուրում (2010) պատանեկան օլիմպիական խաղերի անհատական և թիմային մրցումներում, Մոսկվայում (2012) աշխարհի պատանեկան առաջնությունում անհատական մրցույթի հաղթանակ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |