«Բարև Երևանը» պահանջում է պաշտոնից ազատել փոխոստիկանապետին 9 օգոստոսի 2016 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը պահանջում է պաշտոնանկ անել փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանին: Խմբակցության տարածած հայտարարությունում, մասնավորապես ասված է. «Հուլիսին «Սասնա Ծռեր» խմբավորման իրականացրած գործողությունների հետևանքով առաջացավ բողոքի մեծ ալիք, որը դրսևորվեց ցույցերի, երթերի ու ակցիաների միջոցով: Ոստիկանությունը բռնի ուժով, օրենքի կոպիտ խախտմամբ դրանք բնախեղդ արեց: Եվ այդ ամբողջի պատասխանատվությունը կրում է Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը օրեր առաջ պահանջեց ազատել նրան աշխատանքից: Նրա պաշտոնանկությունն արդեն իրականություն է: Այդ օրերին ոստիկանության գործողություններն իրենց հրոսակային դրսևորմամբ գագաթնակետին հասան Երևանի Սարի թաղ համայնքում, և այն, կարելի է ասել, տեռոր էր ցուցարարների ու խաղաղ բնակչության հանդեպ: Այդ վայրագությունների կազմակերպողն ու պատասխանատուն ՀՀ փոխոստիկանապետ, ՈԶ հրամանատար Լյովա Երանոսյանն էր, ով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ուղարկվեց արձակուրդի: «Բարև Երևանը» պահանջում է Լյովա Երանոսյանին արձակուրդի ուղարկելու փոխարեն ազատել աշխատանքից և պատասխանատվության ենթարկել օրենքի ամբողջ խստությամբ: Խմբակցությունը շարունակելու է լրատվամիջոցներին ու հանրությանը ներկայացնել «թեկնածուների» հաջորդական շարքը՝ պահանջելով նրանց պաշտոնանկությունը՝ հետևողական լինելով դրանց իրականացման հարցում»: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն օգոստոսի 8-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը: Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ: Աշոտ Կարապետյանը եղել է դեպքի վայրում ու ոստիկանների գործողությունը համակարգողներից էր: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |