Փաստաբան. Խանդոյանին ակնոց չեն տալիս, դիմել ենք ՄԻՊ-ին![]() 9 օգոստոսի 2016 - 15:55 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն տալիս, և նա չի կարողանում տեսնել, ազատ տեղաշարժվել, գրել: Այդ մասին «Նուբարաշենք» քրեակատարողական հիմնարկի մոտ լրագրողներին ասել է նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը: Նա տեղեկացրել է, որ այդ կապակցությամբ բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին, Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալին, գրում է Panorama.am-ը: «Ձերբակալելուց հետո Արայիկ Խանդոյանի ակնոցը չեն վերադարձնում, և նա տեսողության հետ լուրջ խնդիրներ ունի: Մենք գտնում ենք, որ դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է՝ անմարդկային վերաբերմունք է, երբ անձը զրկված է, չի կարողանում ազատ, միայնակ տեղաշարժվել: Ակնոցը գործի համար ապացուցողական նշանակություն չունի և անհասկանալի է, թե ինչու են առգրավել ու չեն տալիս: Դա ծիծաղելի է ուղղակի», - ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ Խանդոյանը չի կարողանում դիմում-բողոքներ գրել ու ներկայացնել: Փաստաբանը նաև տեղեկացրել է, որ տեսակցությունների արգելքը շարունակվում է կիրառվել, և Խանդոյանը չի կարողանում նույնիսկ հարազատների հետ շփվել: Օգոստոսի 3-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին («Միայնակ գայլին»): Օգոստոսի 2-ին Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |