Գրոսմայստեր Գրիգորյանն առաջին հաղթանակն է տարել Իսպանիայի մրցաշարում![]() 9 օգոստոսի 2016 - 18:06 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում մեկնարկել է Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարը, որին մասնակցում է 17 երկրի 159 շախմատիստ: Մասնակիցների թվում են 10 գրոսմայստեր և 8 միջազգային վարպետ: Սիուդադ դե Պոնտեվեդրա մրցաշարին մասնակցում է նաև գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը, ով առաջին տուրում հաղթեց Գոնսալես Ռեգուերո Ռոդրիգոյին, տեղեկացնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիան: Երկրորդ տուրում Գրիգորյանի մրցակիցն է Սալվադոր Կաբո Սեզարը: ԱՎելի վաղ Գրիգորյանը հաղթել էր Իսպանիայում հունիսին անցկացվածՍիուտատ դե Մոնտկադա կայծակնային մրցաշարը, որին մասնակցել է 55 շախմատիստ, այդ թվում 6 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: 2016-ի փետրվարին նա «Խազարի գավաթ 2016» մրցաշարի 2-րդ տեղն է զբաղեցրել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |