Մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը՝ Ծաղկաձորում![]() 9 օգոստոսի 2016 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Ծաղկաձորում կմեկնարկի Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնը: Այս մասին լրագրողներին հայտնել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը: Փառատոնը կանցկացվի օգոստոսի 10-15-ը` ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Նրա խոսքով, յուրաքանչյուր թատերախումբ բացման արարողությանը որպես նախաբան կներկայացնի մի հատված սեփական ներկայացումից։ Դադասյանն ընդգծել է, որ 2016-ին ընդլայնվել է փառատոնի աշխարհագրությունը, որի շրջանակում օգոստոսի 11-ին առաջին անգամ նախատեսվում են դերասանների ելույթներ նաև Դիլիջանում. գրում է Նովոստի Արմենիան: 2016-ին Մնջախաղի փառատոնին կմասնակցեն դերասաններ և թատերախմբեր ութ երկրից, այդ թվում` Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից: Նախատեսված են պարային և ակրոբատիկ ներկայացումներ, վարպետության դասեր, ինչպես նաև միջազգային կոնֆերանս` Մնջախաղի միջազգային ասոցիացիայի նախագահ Մարկո Ստոհանովիչի մասնակցությամբ: ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանն իր հերթին ասել է, որ Մնջախաղի փառատոնը տարեց տարի զարգանում է: «Մնջախաղը, որպես արվեստի ուղղություն, կարևոր է նրանով, որ այն ավելի հասկանալի և հասանելի է ընկալման համար», -ասել է նա` ավելացնելով, որ այս տարի մշակույթի նախարարությունը կրկնապատկել է փառատոնի ֆինանսական աջակցությունը: Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանն իր հերթին հայտարարել է, որ փառատոնը քաղաքի բնակիչների համար արդեն ավանդական է դարձել: «Այս փառատոնը սպասված իրադարձություն է դարձել քաղաքի բնակիչների և հյուրերի համար, շատ տուրիստական օպերատորներ ներառում են փառատոնն իրենց տուրերի մեջ, իսկ քաղաքի հյուրանոցներն այս օրերին լեփ–լեցուն են», - ասել է նա: Ֆրանսահայ դերասան Վահրամ Զարյանն նկատել է. «Արդեն երկրորդ անգամ եմ մասնակցություն փառատոնին։ Ելույթիս ընթացքում կներկայացնեմ իմ վերջին բեմադրություններից երկու հատված, որոնք ներկայացնում են կյանքիս այն ժամանակաշրջանը, որն անցկացրել եմ Հայաստանում: Այստեղ ես ինձ երբեք հյուր չեմ զգում, քանի որ կարիերաս սկսել եմ հենց Հայաստանում»: Փառատոնի օրերին գործելու է Երևան-Ծաղկաձոր-Երևան անվճար երթուղին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |