2007 թվականի սկզբից ի վեր ռուսական ռազմակայանի գույքով երկրորդ շարասյունն է Վրաստանից մեկնել Հայաստան

PanARMENIAN.Net - 2007 թվականի սկզբից ի վեր Ախալքալաքի ռուսական 52-րդ ռազմակայանի գույքով երկրորդ շարասյունն է Վրաստանից մեկնել Հայաստան: Շարասյան կազմում են 10 ԿամԱզ ավտոմեքենաներ: Ռազմակայանի գույքը կտեղափոխվի Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայան:



Ընդամենը Ախալքալաքից նախատեսվում է դուրս բերել վեց ավտոշարասյուն: Բացի այդ, Վրաստանից Ռուսաստան եւ Հայաստան կմեկնեն 19 երկաթուղային շարասյուններ ռուսական ռազմակայանների զենքով, տեխնիկայով եւ գույքով:



Սպառազինության, տեխնիկայի եւ զինծառայողների դուրս բերումը եւ Ախալքալաքի ու Բաթումի ռուսական ռազմակայանների լիովին ապամոնտաժումն իրականացվում է Վրաստանում տեղակայված Ռուսաստանի Զինված ուժերի խմբավորման ռազմակայանների եւ այլ ռազմական օբյեկտների ժամանակավոր գործունեության կարգի, ժամկետների եւ դուրս բերման մասին վրաց-ռուսական համաձայնագրի հիման վրա, որը ստորագրվել էր Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարություների կողմից 2006 թվականի մարտի 31-ին Սոչիում:



Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պայմանավորվածության համաձայն Ախալքալաքի ռազմակայանը պետք է փակվի մինչեւ 2007 թվականի հոկտեմբերի 1-ը, իսկ Բաթումի ռազմակայանը` մինչեւ 2008 թվականի հոկտեմբերի 1-ը, հաղորդում է «Ռոսիյսկի միրոտվորեց» գործակալությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---