ՌԴ-ն ներկայացնող մարմնամարզուհի Թութխալյանը՝ Օլիմպիադայի թիմային արծաթե մեդալակիր![]() 10 օգոստոսի 2016 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ներկայացնող հայազգի մարմնամարզուհի, 17-ամյա Սեդա Թութխալյանը թիմային վարժություններում դարձել է Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր։ Ռուսաստանի թիմի կազմում Անգելինա Մելնիկովան, Դարիա Սպիրիդոնովան և Ալիա Մուստաֆինան վաստակեցին 46,166 միավոր զուգափայտերի վրա։ Այնուհետև Մելնիկովան, Մուստաֆինան և Թութխալյանը հանդես եկան գերանի վրա` վաստակելով 42,757 միավոր, գրում է Նովոստի Արմենիան: Թիմը ներկայացրեց նաև ազատ ոճի վարժություններ (Մելնիկովա, Թութխալյան, Մուստաֆինա` 42,032 միավոր) և հանդես եկավ հենացատկում (Մելնիկովա, Մուստաֆինա, Մարիա Պասեկա` 45,733)։ Օլիմպիական չեմպիոն է դարձել ԱՄՆ թիմը (184,897 միավոր), իսկ բրոնզե մեդալ են նվաճել չինուհիները (176,003): Օլիմպիադայում հանդես եկող մեկ այլ հազայգի մարզուհի՝ Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը օգոստոսի 9-ին նվաճեց ոսկե մեդալ՝ թրամարտում: Եզրափակչում նա 15:14 հաշվով հաղթել է ռուս մարզիկ Սոֆյա Վելիկայային՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնին: Սեդա Թութխալյանը ծնվել է 1999-ի հուլիսի 15-ին Գյումրիում: Նա 2014 թ. «Երիտասարդական Օիմպիական խաղերի» չեմպիոն է։ Նրա հայր Գուրգեն Թութխալյանը սամբոյի քառակի չեմպիոն է, իսկ եղբայրը Բելառուսի անվան ներքո պայքարում է «սամբո ըմբշամարտ» մարզաձևում։ Թութխալյանը 2014-ի Նանկինի ամառային Երիտասարդական Օիմպիական խաղերի չեմպիոն է, Բաքվի Եվրապական Խաղերի ոսկե մեդալակիր՝ թիմային պայքարում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |