Հայաստանում ընթացող ընտրությունների ընթացքին կհետեւեն ԱՊՀ շուրջ 100 ներկայացուցիչներ19 ապրիլի 2007 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հավատարմագրվել են 96 դիտորդներ ԱՊՀ-ից: ԱՊՀ դիտորդական առաքելությունում հավատարմագրվել են 96 դիտորդներ, որոնք «ներկայացնում ենք Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովը, Բելառուսի եւ Ռուսաստանի Միության Խորհրդարանական ժողովը, ինչպես նաեւ Համագործակցության Գործադիր կոմիտեն»: Ինչպես ասվում է ԱՊՀ Գործկոմի կայքում զետեղված հաղորդագրության մեջ, այսօրվա դրությամբ ԱՊՀ դիտորդները հանդիպել են Հայաստանի գլխավոր դատախազության եւ ոստիկանության ղեկավարության հետ, ինչպես նաեւ քննարկել են բուն ընտրական գործընթացին վերաբերող հարցեր: «Համագործակցության միջազգային դիտորդները նշում են Հայաստանի ոստիկանության կատարած մեծ աշխատանքն, ուղղված ընտրական ցուցակների ամբողջականության եւ հավաստիության ապահովմանը: Որպես դրական փաստ, ուղղված ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը, ԱՊՀ դիտորդական առաքելությունը գնահատում է Հայաստանի գլխավոր դատախազության հրամանը աշխատանքային խմբերի ստեղծման մասին, որոնք կհամակարգեն ՀՀ դատախազության մարմինների գործունեությունը խորհրդարանական ընտրությունների հետ կապված իրավախախտումների, ինչպես նաեւ քաղաքացիների ընտրական իրավուքների խախտումների օպերատիվ քննության ուղղությամբ: Ներկայումս ԱՊՀ դիտորդները հանդիպում են կուսակցությունների ղեկավարության հետ, դիտարկում են տպագիր մամուլն ու հեռուստատեսության լրատվական ծրագրերը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |