Հիլարի Քլինթոնը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Սենատոր Հարրի Ռեյդը եւ ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Հիլարի Քլինթոնը հանդես են եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւի աջակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): «Մենք ողջունում ենք երկու ականավոր քաղաքական գործիչների որոշումը Հայոց ցեղասպանության մասին բանաձեւին աջակցելու վերաբերյալ: Բանաձեւի ընդունման օգտին հանդես եկող սենատորների եւ Ներկայացուցիչների պալատի անդամների թվի աճը պատկերավոր կերպով ցույց է տալիս, որ ցեղասպանության դեմ պայքարին ուղղված գործողությունները մեծ աջակցություն են վայելում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու, սենատոր Բարակ Օբաման հայտարարել էր Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության եւ կարեւորության մասին:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---