Վարչապետ. Պատրաստ ենք քննարկել ԱՄՆ-ի հետ նոր նախագծերի իրականացման հնարավորությունը![]() 10 օգոստոսի 2016 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ կառավարության՝ անցած տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը: Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները՝ տեղեկացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր: Դեսպան Միլսը կարևորել է ՀՀ կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրի միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման: Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները: Կարևորելով ԱՄՆ օժանդակությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում նշված ոլորտներում էական առաջընթացի հասնելու նպատակով: Հանդիպման ընթացքում Աբրահամյանը և Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |