Հայաստանը դուետով կներկայանա «Մանկական եվրատեսիլ-2016»-ին![]() 10 օգոստոսի 2016 - 17:25 AMT PanARMENIAN.Net - «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին 2016-ին Հայաստանը կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը: Նրանց թեկնածությունը հաստատել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը՝ ներքին ընտրության արդյունքում: 13-ամյա Անահիտ Ադամյանը ծնվել է Սոչի քաղաքում, մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013-ից, ուսանել նաև Հայաստանում: Իսկ Մերի Վարդանյանը, որը նույնպես 13 տարեկան է, ծնվել է Գեղարքունիքի Վարդենիս քաղաքում: Երաժշտությունում առաջին լուրջ քայլերն արել է 2011 -ից և սկսել է ուսանել «ԷՄԻ-ԲԻ» պրոդյուսերական ընկերության «Դո-Ռե-Մի» վոկալ դպրոցում: Մրցութային երգը կներկայացվի վաղ աշնանը: Հայաստանը «Մանկական եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին մասնակցում է 2007-ից: 2010-ին Վլադիմիր Արզումանյանի գրանցած հաղթանակը հնարավորություն ընձեռեց մրցույթը 2011-ին հյուրընկալել Հայաստանում: «Մանկական եվրատեսիլ»-ն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ և կկայանա նոյեմբերի 20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետտայում: Հղումներ թեմայով. Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |