Սերժ Սարգսյան. Կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները կատարվեն10 օգոստոսի 2016 - 20:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: «Շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված համաձանություններն ի կատար ածվեն: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում: Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ տեղյակ կպահի Սերժ Սարգսյանին զրույցի բովանդակության մասին: Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ, մասնավորապես, քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում որևէ պատրաստի լուծում պարտադրել Երևանին կամ Բաքվին հակամարտության լուծման հարցում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |