Սարգսյան. ԼՂ հարցի էությունն ինքնորոշման համար պայքարն է, և Պուտինի հետ մենք զրուցել ենք հենց այդ մասին![]() 10 օգոստոսի 2016 - 22:53 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության նման հակամարտությունն անհնար է լուծել` փորձելով վերացնել դրա հետևանքները, ոչ թե պատճառները: Այդ մասին է հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հետևած ասուլիսի ընթացքում: «Ղարաբաղյան խնդրի էությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` ինքնորոշման համար պայքարն է, ինչը բոլոր ազգերի անքակտելի իրավունքն է», - մասնավորապես, ասել է Սարգսյանը: «Հենց այդ մասին ենք մենք զրուցել ՌԴ նախագահի հետ: Նման նուրբ թեմային առնչվող բանակցությունները երբեք հեշտ չեն լինում: Բոլոր փորձերը, որոնք ուղղված են լինելու ուժերի բալանսի խախտմանը, որոնց հետևանքում հաղթողներ և պարտվողներ կհայտնվեն, ձախողման են դատապարտված: Պիտի հաղթեն բոլորը, հաղթեն իրատեսական, հստակ ու իրագործելի որոշումներից, որոնց հիմքում լինեն փոխադարձ հարգանքն ու վստահությունը, ոչ թե ատելությունն ու քսենոֆոբիան», - նշել է նա: Օգոստոսի 8-ին Վլադիմիր Պուտինը գտնվում էր Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, որտեղ, մասնավորապես, քննարկել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ Մոսկվան չի պատրաստվում որևէ պատրաստի լուծում պարտադրել Երևանին կամ Բաքվին հակամարտության լուծման հարցում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |