Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը հաղթանակով են մեկնարկել Խաղերում![]() 11 օգոստոսի 2016 - 10:34 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը։ Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։ Ավագյանի հաջորդ մրցակիցը իռլանդացի Միշել Կոնլանն է, իսկ մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին:Ավելի վաղ հաղթանակ էր տոնել Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Վլադիմիր Մարգարյանը, ով հաջորդ մենամարտը կանցկացնի օգոստոսի 11-ին։ Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնին։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։ Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։ Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` Արամ Ավագյանը և Հովհաննես Բաչկովը շատ ծանր մենամարտ անցկացրեցին։ «Երկուսն էլ շատ ծանր մենամարտ անցկացրեցին։ Ինձ համար անսպասելի էր Արամի՝ առաջին ռաունդում տարած պարտությունը, չէինք պատկերացնում, որ այսքան ակտիվ մրցակից է։ Արամն` իր դիպուկության հաշվին կարողացավ հաղթել։ Իսկ ինչ կապված է Հովհաննեսի հետ, ապա սա բռնցքամարտ է, և ամեն մի սխալը որոշիչ կարող է լինել։ Բայց նա` կամքի ուժի շնորհիվ վերականգնվեց»,- շեշտել է գլխավոր մարզիչը, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ Կարդացեք նաև՝ Ծանրորդ Նազիկ Ավդալյանը 5-րդն է Օլիմպիական խաղերում Photo` Armnoc ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |