Էրդողանի խոսնակ. ԼՂ խնդրի լուծման հարցում դրական միտում կա11 օգոստոսի 2016 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման շուրջ դրական միտում է նկատվում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ թուրքական A Haber հեռուստաալիքի ուղիղ եթերում Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման արդյունքների մասին խոսելիս: Նա հայտնել է, որ ռուսական կողմը վերջին շրջանում կառուցողական ներդրում է ունեցել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում՝ նշելով, որ հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին Բաքվում ՌԴ նախագահ Պուտինի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման ժամանակ: Նրա պնդմամբ՝ Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ հայտարարվել է Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ համագործակցության ֆորմատ ստեղծելու մասին, ինչը շատ կարևոր քայլ է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, թուրքական Hurriyet թերթին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում էր: Նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ այլ հարցերի շարքում քննարկելով նաև ԼՂ հիմնախնդիրը: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ քննարկել է հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ տեղյակ կպահի Սերժ Սարգսյանին զրույցի բովանդակության մասին: Կարդացեք նաև՝ Պուտին. Ադրբեջանը կարող է զենք գնել որտեղից որ ցանկանա Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը |