Ապրիլյան մարտերի կամավորները մեդալներ են ստացել՝ անվտանգության գործում ավանդի համար11 օգոստոսի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ ժողովրդի անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար ապրիլյան մարտական գործողություններին մասնակցած մի քանի տասնյակ կամավորականների հանձնել է գերատեսչական մեդալներ: Իր խոսքում ՀՀ պաշտպանության նախարարը շեշտել է. «Մեր նորօրյա պատմության ընթացքում կարողացել ենք ստեղծել պետություն, բանակ, անվտանգային համակարգ և տանել նրան, որ հայկական բանակը դառնա անվտանգության ապահովման առանցքը և նրա շուրջը մենք բոլորս համախմբվենք: Ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ սանձազերծված գործողությունների չեզոքացումն էլ վկայությունն է նրա, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները կատարում է: Բայց երբ բանակը համալրվում է նաև մարտական ընկերներով, կամավորականներով, այն ավելի ամուր, ավելի հզոր է դառնում և ավելի մեծ հենք է ստեղծում ապագա անվտանգային համակարգը ձևավորելու համար»,- ասել է Օհանյանը: Մարտական գործողություններին մասնակցած կամավորականներն էլ իրենց խոսքում նշել են, որ ապրիլյան գործողությունների և իրավիճակի կայունացման օրերին ունեցել են նույն զգացողություններն ու ապրումները, ինչ Արցախյան հերոսամարտի օրերին, սակայն դիրքերում փաստել են, որ իրենցից ավելի հզոր և մարտական առավել բարձր ոգի ունեցողներ էլ կան. նրանք այսօր դիրքերում կանգնած պաշտպանության բանակի զինվորներն են: Կամավորականները շեշտել են, որ այդ փաստն իրենց ոչ թե մտահոգել կամ հիասաթափեցրել է, այլ, ընդհակառակը, ոգևորել է, որ այսօրվա սերունդն ավելի ամուր է կառչած իր հողին և պատրաստ է կյանքի գնով էլ պաշտպանել հայրենիքը: Ապրիլյան պատերազմին հազարավոր կամավորներ են մասնակցել: Զոհվել է 7 կամավոր՝ ադրբեջանական կողմի«մահապարտ» անօդաչու թռչող սարքի գրոհից: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |