Արցախում զբոսաշրջիկների համար գիշերատեղեր և տեսարժան արգելոցներ են ստեղծվել![]() 11 օգոստոսի 2016 - 13:18 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ զբոսաշրջության վարչության իրականացրած դիտարկումների համաձայն, 2016-ի ապրիլից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում 2015-ի համեմատ Արցախ այցելող զբոսաշրջիկների թիվը որոշակիորեն նվազել է: Այդ մասին ասել է ԼՂՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի պատասխանատու Արտակ Գրիգորյանը: Նրա խոսքով, Արցախում զբոսաշրջության զարգացած ճյուղեր են պատմամշակութային տուրիզմը, արկածային տուրիզմը, որի մեջ մտնում են հետիոտն արշավները, լեռնամագլցումը, էկոտուրիզմը, գրում էԱրցախպրեսը: «Արցախում զբոսաշրջության զարգացումը մեծ հեռանկարներ ունի և գտնվում է իշխանությունների մշտական հոգածության ներքո: Զբոսաշրջությունը մեր հանրապետությունունում բավականին դինամիկ զարգացող ճյուղ է` իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, նյութական և ոչ նյութական հարուստ մշակույթով` ինքնատիպ յուրահատկություններով, ինչն էլ նպաստում է զբոսաշրջության խթանմանն Արցախում »,- ասել է հայտնել Գրիգորյանը` հավելելով, որ քայլեր են ձեռնարկվում Արցախում զբոսաշրջության նոր ճյուղերի զարգացման ուղղությամբ: Նա հայտնել է, որ վերջին մի քանի տարում զբոսաշրջիկների առօրյան հետաքրքիր դարձնելու և կեցության հարմար պայմաններ ապահովվելու համար ստեղծվել են գիշերատեղեր և կառուցվել են տեսարժան արգելոցներ: Այդ առումով ամենակարևոր քայլը Արցախի շրջանների բաժանումն է հյուսիսային և հարավային երթուղիների: Զբոսաշրջության նոր ճյուղերի զարգացման հյուսիսային երթուղու ծրագիրը դեռ մշակման փուլում է գտնվում: Արցախը օտարերկրյա զբոսաշրջիկներին ճանաչելի դարձնելու համար համացանցային ծրագրեր են իրականացվում, որոնցից, ըստ Գրիգորյանի, հատկանշական է ընթացիկ տարում մեկնարկած «Եկ Արցախ» ֆլեշ մոբը: Գործում է նաև զբոսաշրջության վարչության պաշտոնական կայքը, որտեղ տեղադրվող ճանաչողական տեղեկությունները սոցցանցերի միջոցով փոխանցվում են օտարերկրացիներին: Զբոսաշրջության վարչության պատասխանատուի հաղորդմամբ ` Արցախ ժամանող զբոսաշրջիկների թիվը մեծ է հատկապես Ռուսաստանի Դաշնությունյունից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Իրանից: 2015-ին Արցախ է այցելել 16.500 օտարերկրյա զբոսաշրջիկ, հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից եւ Եվրոպական մի շարք երկրներից: Մի քանի տարի շարունակ օտարերկրյա այցելությունների թիվը տարեկան 30-40 տոկոսով աճում էր: 2014-ին այդ աճը դանդաղել էր մինչև 13 տոկոս: 2015-ին ցուցանիշը նորից աճել է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |