Երևանի ու Բաթումիի միջև կարող են ուղիղ չվերթներ իրականացվել![]() 11 օգոստոսի 2016 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Աջարիայի կառավարության ներկայացուցիչ Զուրաբ Պատարաձեն ու Բաթումիում ՀՀ հյուպատոս Եղիշե Փարսյանը քննարկել են Հայաստանի ու Աջարիայի միջև ուղիղ չվերթների իրականացումը: Ինչպես գրում է apsny.ge-ն, հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ուղիղ ավիակապը կզարգացնի տուրիզմը: «Հայաստանի ու Աջարիայի միջև երկար տարիներ տարածաշրջանային համագործակցությունը զարգանում է: Տարածաշրջանը նաև երկկողմ հարաբերություններ ունի քույր-քաղաքների հետ, որը ևս պետք է զարգացնել», - նշել է Պատարաձեն: 2016 թվականի առաջին 6 ամսում Վրաստան է այցելել 1.011 մլն զբոսաշրջիկ, աճը կազմել է 18%: Ընդամենը (նաև երկրի տարածքով տարանցող ուղևորներին հաշվի առնելով) Վրաստանը կես տարում ունեցել է 2.6 մլն այցելու (աճը՝ 12%): Այցելուների առաջին եռյակում են Ադրբեջանը, Թուրքիան ու Հայաստանը 686 հազար, 639 հազար և 553 հազար այցելուներով: Կարդացեք նաև. Հայաստանը 6 ամսում կես միլիոն զբոսաշրջիկ է ընդունել, Վրաստանը՝ 2 անգամ ավելի Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |