ՕՄՕՆ-ի վետերանները հատուկ գումարտակ են ստեղծում՝ սահմանները պաշտպանելու համար11 օգոստոսի 2016 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Սահմանները պաշտպանելու և Հայոց բանակին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմավորվում է պայմանագրային գումարտակ: Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՕՄՕՆ) -ի վետերանների խորհուրդը պայմանավորվածություն է ձեռք բերել ՊՆ-ի հետ կազմավորելու այդպիսի՝ կամավոր հիմունքներով և կանոնավոր վարձատրվող առանձնակի գումարտակ: «Բարձր աշխատավարձ, լավ սոցիալական փաթեթ, ամբողջ ծառայության ընթացքը համարվում է իրական զինվորական ծառայություն և ստաժ: Նախկինում ունեցած զինվորական կոչումները, եթե կան՝ պահպանվում են և օրինական կարգով աճում: Գումարտակի հրամանատարությունը և հիմնական կորիզը բոլորը հատուկ նշանակության ստորաբաժանումների պատերազմ անցած մարտական սպաներ են», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պահեստազորի մայոր, Հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության խորհրդի անդամ Հրանտ Պապիկյանը: Նա հայտնել է, որ Գումարտակի անձնակազմը համալրելու համար պահանջվում են տարբեր զինվորական մասնագիտությունների տիրապետող մարդիկ, առանց տարիքային սահմանափակման՝ հրաձիգներ, վարորդներ, հետախույզներ, դիպուկահարներ, գնդացրորդեր, նռնականետորդներ, սակրավորներ, բուժակներ, բժիշկներ և այլն: «Իհարկե անդամագրվել կարող են միայն այն անձիք, ովքեր կհամապատասխանեն որոշակի ֆիզիկական և բարոյական չափանիշների, ինչը կորոշվի մեր հանձնաժողովի կողմից՝ հարցազրույցի ընթացքում:Անդամագրվելու համար կարող եք իմ անձնական էջում կապնվել ինձ հետ, կամ այցելել Մոսկովյան 5 հասցեում գտնվող մեր գրասենյակ՝ Ազարյանի սպորտդպրոցի հարևանությամբ», - գրել է Պապիկյանը: Ապրիլին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը կրել է 78 մարտական կորուստ (այդ թվում՝ կամավորներ), 120-ից ավելին վիրավորվել էին: Սպանվել էր 4 խաղաղ բնակիչ, ևս 9 զինծառայող մահացել է ոչ մարտական պայմաններում: Հայկական կողմի տվյալներով, Ադրբեջանն ավելի քան 300 մարտական կորուստ է ունեցել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |