ՀՀ-ում օտարերկրացիները կարող են աշխատել առանց թույլտվության մինչև 2018-ի հունվարի 1-ը![]() 11 օգոստոսի 2016 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստում որոշում է ընդունվել, ըստ որի՝ մինչև 2018թ. հունվարի 1-ը կասեցվելու է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը՝ մինչև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովումը: Հիմնավորման մեջ նշվում է, որ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) տրամադրման գործընթացի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման, աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրման, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարության որոշմամբ կասեցվել է նախկինում ընդունած որոշումների գործողությունը: Աշխատանքի թույլտվությունը փաստաթուղթ է, որը օտարերկրացուն օրինական աշխատանքի իրավունք է տալիս Հայաստանում: 2015-ին «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում հստակեցվել են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգերը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |