Թաիլանդում պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան (թարմացված)![]() 12 օգոստոսի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ-ն: Օգոստոսի 11-12-ին Թաիլանդի հայտնի հանգստավայրերում տեղի ունեցած պայթյուններից զոհվել է 4 մարդ, 35-ը՝ վիրավորվել, գրում է ՏԱՍՍ-ը։ Ընդհանուր առմամբ, երկու օրում 5 տարբեր վայրերում 14 պայթյուն է որոտացել հյուրանոցների և ոստիկանական բաժանմունքների մոտ։ Ոստիկանությունը հայտնել է, որ Թաիլանում տեղի ունեցած պայթյունները միջազգային ահաբեկչության հետ կապ չունեն: Ավելի ուշ, հարցաքննելու նպատակով երկու մարդ է բերման ենթարկվել,Reuters-ին հղումով գրում է ՌԻԱ Նովոստին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |