Ծանրորդ Կարապետյանը կոտրվածք չի ստացել. Իրեն նորմալ է զգում12 օգոստոսի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 77 կգ քաշային կարգի ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի՝ Օլիմպիական խաղերում ելույթի ժամանակ ստացած վնասվածքը կոտրվածք չէ.արմունկը դուրս էր ընկել: Բժիշկներն արել են հնարավոր ամեն բան և արմունկը տեղն են գցել, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմտեն: Կարապետյանը ամբողջ գիշեր եղել է բժիշկների հսկողության տակ: Այժմ հայ մարզիկն իրեն համեմատաբար նորմալ է զգում: Ինչ կապված է մկանաթելերի, ջլերի և հյուսվածքների հետ, պարզ կդառնա արդեն վերջնական զննումից հետո, ամենայն հավանականությամբ՝ Երևանում: Օգոստոսի 11-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 5-րդ օրը պայքարի մեջ մտան 77 կգ քաշային ծանրորդները։ Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում նախ գլխավերևում պահեց 170 կգ, հետո 174 կգ, սակայն չբարձրացրեց 176 կգ։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ սահմանեց Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։ Կարապետյանը պոկում վարժություն 2-րդ տեղն է գրավել, սակայն Օլիմպիադայում փոքր մեդալներ չեն շնորհվում, այլ միայն մեկ մեդալ՝ երկամարտի արդյունքով: Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չբարձրացրեց 195կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը, ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք ստացավ և հանվեց հետագա պայքարից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |