Հալեպում վիրավորված Սարգիս Կույումջյանը մահացել է![]() 12 օգոստոսի 2016 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հալեպում օրեր առաջ վիրավորված Սարգիս Կույումջյանը Հալեպի ալ Ռազի հիվանդանոցում մահացել է: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին Սբ Աստվածածին եկեղեցում, տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» օրեթերթի ֆեյսբուքյան էջը: Հուլիսի 16-ին հայտնի է դարձել, որ Հալեպում Գրիգոր Մինասյան անունով պատանի է զոհվել:Մինասյանը զոհվել է իր բնակարանում՝ դրսում ահաբեկիչների կրակոցներից: Հուլիսի 8-ին զինյալ ահաբեկչական խմբավորումների կողմից Հալեպ քաղաքի թաղամասերի հրթիռակոծման հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի։ Մեծ մասը երեխաներ էին: Հրթիռակոծվել էր Ազիզիէ շրջանը, այնուհետև՝ Հալեպի պետական համալսարանի հանրակացարանի հրապարակը, Ֆըրքան, Մաշարքա, Շեհպէէ Ռոզ, Մերիտիէն, Նոր Գյուղ շրջանները: «Ջեբհաթ ան Նուսրան» շարունակում է գնդակոծել սիրիական Հալեպ քաղաքն ու մերձակա բնակավայրերը` հուլիսի 6-ին գնդակոծվել է 3 բնակավայր և Հալեպի 2 թաղամաս: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |