Օլիմպիական խաղերի 7-րդ օրը հայ մարզիկներից ելույթ կունենա 2 ծանրորդ և լողորդ

Օլիմպիական խաղերի 7-րդ օրը հայ մարզիկներից ելույթ կունենա 2 ծանրորդ և լողորդ

PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 3 մարզիկ՝ ծանրորդներ Սոնա Պողոսյանը, Առաքել Միրզոյանը և լողորդ Մոնիկա Վասիլյանը:

Օգոստոսի 12-ին ծանրամարտի կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում պայքարի մեջ կմտնի Սոնա Պողոսյանը, իսկ ավելի ուշ՝ 19:00-ին, տղամարդկանց 85 կգ քաշային կարգում մրցակցության մեջ կմտնի Առաքել Միրզոյանը:

Նույն օրը կանանց 50 մետր ազատ ոճում կմրցի Մոնիկա Վասիլյանը:

Խաղերը շարունակվելու են մինչև օգոստոսի 21-ը: Անկախ Հայաստանի պատմության մեջ ՀՀ-ն առաջին անգամ ներկայացնում է 33 մարզիկ 8 մարզաձևում:

Կարդացեք նաև՝Ռիո-2016. Լողորդ Մխիթարյանը 47-րդն է 50 մետր ազատ ոճում

Բռցնքամարտիկ Մարգարյանին պատռվածքի պատճառով արգելեցին շարունակել մենամարտը

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---