Փոխնախարար. Թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումը ԵՏՄ աճել է 90%-ով![]() 12 օգոստոսի 2016 - 14:23 AMT PanARMENIAN.Net - 2016-ի օգոստոսի 12-ի դրությամբ, 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ԵՏՄ անդամ երկրներ արտահանված թարմ պտուղ-բանջարեղենային մթերքների արտահանումն աճել է 90%-ով: Այս մասին օգոստոսի 12-ին լրագրողներին հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը: «ԵՏՄ-ն մեր գյուղատնտեսական մթերքների համար այսօրվա դրությամբ ամենաարդիական շուկան է: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կենտրոնանում է արտահանման ծավալներն ավելացնելու վրա»,- ասել է նա, գրում է Tert.am-ը։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարը նշել է, որ ԵՏՄ-ի հետ նախարարությունն աշխատում է տարբեր ձևաչափով, գործում է տասներկու աշխատանքային խումբ, որոնք ամենօրյա ռեժիմով վերահսկողական աշխատանքներ են տանում: «Թարմ պտուղ և բանջարեղենի առումով հիմնական աճը պայմանավորված է եղել ՌԴ շուկայով, այժմ աշխատանքներ են իրականացնում այլ անդամ երկրներ ևս արտահանում իրականացնելու համար: Իմ կարծիքով՝ աճը նաև պայմանավորված է բոլոր տեսակի՝ սննդամթերքի անվտանգության, սահմանային վերահսկողության և այլ ընթացակարգերի դյուրացմամբ, ինչը փոքր և միջին արտադրողներին հնարավորություն է տալիս դուրս գալ ԵՏՄ շուկա», - ասել է Հարությունյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ բոլորովին վերջերս Վիետնամում ազատ առևտրի մասին պայմանագիր է ստորագրվել, որի վերաբերյալ մանրամասներ չեն հայտնում, որովհետև փաստաթուղթը դեռ չի հրապարակվել: 2016-ի օգոստոսի 8-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 85.326 տոննա պտուղ-բանջարեղեն, մինչդեռ 2015-ի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 49.827 տոննա պտուղ-բանջարեղեն: Օգոստոսի 9-ին այս մասին տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: «Այսօրվա դրությամբ թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները 2015-ի նույն ժամանակաշրջանի մակարդակը գերազանցում են ավելի քան 35.5 հազար տոննայով կամ ավելի քան 1.7 անգամ», - ասել է փոխնախարարը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |