12 օգոստոսի 2016 - 16:32 AMT
Օհանյանը խորհրդակցություն է անցկացրել. Քննարկվել են ԶՈւ պատրաստության հարցեր

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի պատրաստության, զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ հնչել են համապատասխան զեկույցներ, առկա բացթողումների շտկմանը միտված առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն անհրաժեշտ ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները: