Հուլիսյան դեպքերից հետո հինանդանոցում մնում է 4 տուժած![]() 12 օգոստոսի 2016 - 16:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով տուժածներից օգոստոսի 12-ի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։ Վերակենդանացման բաժանմունքում է նրանցից մեկը` հուլիսի 17-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով կրծքային-որովայնային հրազենային վիրավորում ստացած ոստիկանը, ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։ Օգոստոսի 7-ին նրան թիվ 1 համալսարանական կլինիկայից տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, քանի որ պոլիօրգանային անբավարարության հետևանքով հեմոդիալիզի անհրաժեշտություն էր առաջացել։ Օգոստոսի 11-ին կազմակերպված հերթական կոնսիլիումի ժամանակ առաջատար մասնագետները քննարկեցին հիվանդի բուժման ռազմավարությունը։ Որոշվեց, որ այս պահին վիրահատական միջամտության անհրաժեշտություն չկա։ Զինյալ խմբի անդամին օգոստոսի 12-ին «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում բուժումը շարունակում են մեկական տուժածներ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |