Մոսկվայում սափրագլուխները կասկածվում են հայի և ղրղզի սպանության մեջ![]() 12 օգոստոսի 2016 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին՝ առավոտյան ժամը 05:00-ի ժամանակահատվածում Մոսկվայի «Րյազանսկի պրոսպեկտ» մետրոյի մերձակայքում հայ և ղրղզ են սպանվել: Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականը, սպանությունում կասկածում են ռուսական արմատական երիտասարդական խմբավորումների անդամներին՝ սափրագլուխներին: Ըստ աղբյուրի, 3 հարբած երիտասարդ անցնում էին գարեջրի կրպակի մոտով, որի տերը՝ 69-ամյա Լևոն Քամալյանը, դուրս էր եկել մաքուր օդ շնչելու: Երիտասարդները մանր առիթով գժտվել են Քամալյանի հետ, այնուհետև նրանցից մեկը դանակով սրտին է հարվածել: Քամալյանը տեղում մահացել է: Երկրորդ զոհը 36-ամյա ղրղզ Նուրիկ Մունդուզովն է, որին ևս սպանել են սրտին դանակի հարվածով: Ազգային հողի վրա հանցագործությունները ՌԴ-ում վերջին շրջանում էականորեն նվազել են. ըստ «Սովա» կենտրոնի, ՀՀ քաղաքացիների ազգայնականները չէին սպանել 2011-ից: 2007-2011 թվականներին ՌԴ-ում ազգային ատելության պատճառով սպանվել էր 19 ՀՀ քաղաքացի: 2015-ին ռասայական հողի վրա ՌԴ-ում սպանվել է 9 մարդ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |