Ռումինիան ներկայացնող Գաբրիել Սինքրայանը՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր![]() 13 օգոստոսի 2016 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի 7-րդ օրը մրցում էին 85 կգ քաշային ծանրորդները: Ռումինիան ներկայացնող հայազգի մարզիկ Գաբրիել Սինքրայանը բրոնզե մեդալ է նվաճել, հաղորդում է Sputnik Արմենիան: Բացի բարձրացրած կիլոգրամներից (390), նա բրոնզ վերցրեց 3-րդ տեղի համար մրցակցից անձնական քաշով թեթև լինելու շնորհիվ։ Իրանցի Քիանուշ Ռոսթամին գերազանցեց երկամարտի աշխարհի սեփական ռեկորդը՝ 396 կգ և դարձավ Օլիմպիական չեմպիոն։ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է դարձել Չինաստանի ներկայացուցիչ Թյաո Թյանը՝ երկամարտի 395 կգ արդյունքով։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից, ՀՀ-ն ներկայացնող 85 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը պոկում վարժության ժամանակ ստացած ոտնաթաթի վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը: Կարդացեք նաև՝ Ծանրորդ Սոնա Պողոսյանը 10-րդն է Օլիմպիական խաղերում. Միրզոյանը վնասվածք է ստացել ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |