ՌԴ-ն ներկայացնող Կիրիլ Գրիգորյանը` Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր![]() 13 օգոստոսի 2016 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հավաքականի անդամ Կիրիլ Գրիգորյանը Ռիոյում անցկացվող Օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարի (պառկած դիրքում) 50 մետր հեռավորության մրցաձևում բրոնզե մեդալ է նվաճել: Եզրափակիչ փուլում Գրիգորյանը վաստակել է 187.3 միավոր: Մարզիկի խոսքով, կարող էր ավելի լավ ելույթ ունենալ, հաղորդում է Sputnik Արմենիան: «Ուրախ եմ բրոնզի համար, բայց փոքր-ինչ հիասթափված եմ, կարող էի ավելի բարձր ցուցանիշ ունենալ։ Հուզմունքս խանգարեց։ Զգացմունքները զսպելը դժվար է, հուզմունքի պատճառով երկու անհաջող կրակոց արձակեցի, և վերջ, հայտնվեցի երրորդ տեղում»,- լրագրողներին է ասել Գրիգորյանը։ Ոսկե մեդալակիր է դարձել Հենրի Յունգհենելը (209,5 միավոր)` օլիմպիական ռեկորդ սահմանելով այս մարզաձևում։ Արծաթը բաժին է ընկել Հարավային Կորեայի մարզիկ Կիմ Ջոնյոնին (208,2)։ Կարդացեք նաև՝ Ռումինիան ներկայացնող Գաբրիել Սինքրայանը՝ Օլիմպիական բրոնզե մեդալակիր ՌԴ-ն ներկայացնող Եգորյանը՝ թրամարտի Օլիմպիական չեմպիոն ՌԴ-ն ներկայացնող մարմնամարզուհի Թութխալյանը՝ Օլիմպիադայի թիմային արծաթե մեդալակիր ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |