ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը կմասնակցի Պսկովում ՀԱՊԿ զորավարժությանը![]() 13 օգոստոսի 2016 - 15:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի օպերատիվ խումբն օգոստոսի 13-ից 19-ը կմասնակցի Պսկովում անցկացվելիք ՀԱՊԿ-ի օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը զորավարժությանը մասնակցում է ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների, օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների 2016-ի պլանի համաձայն: Զորավարժությունը հրամանատարաշտաբային է, դրան ներգրավվելու են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը: Զորավարժությանը մասնակցելու են ՀԱՊԿ բոլոր պետությունները, այդ թվում և Հայաստանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |