Ռիո 2016-ի 8-րդ օրը ՀՀ-ն մեկ մարզիկ կներկայացնի![]() 13 օգոստոսի 2016 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին՝ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրը Հայաստանն ունի միայն մեկ մարզիկ՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը: Հայ բնռցքամարտիկն առաջին մենամարտը կանցկացնի Ռիոյի 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում: Աբգարյանը կմրցի Ուգանդան ներկայացնող Ռոնալդ Սերուգոյի հետ: Օգոստոսի 10-ին՝ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրն առաջինը պայքարի մեջ մտավ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը։ Ռիոյի կենտրոնական համալիրում տեղավորված բռնցքամարտի դահլիճում կայացած մենամարտում Ավագյանն ուժերը չափեց Ճապոնիայի ներկայացուցիչ Արաշի Մորիսակայի հետ։ Միավորի 2-1 հաշվով հաղթեց Ավագյանը։ Ավագյանի հաջորդ մրցակիցը իռլանդացի Միշել Կոնլանն է, իսկ մենամարտը կկայանա օգոստոսի 14-ին: Բռնցքամարտիկ, Հայաստանի հավաքականի անդամ, գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերի առաջին մենամարտում գերազանցեց Վենեսուելան ներկայացնող Լուիս Արկոնին։ Երեք ռաունդների արդյունքում` Բաչկովը հաղթեց մրցակցին` 2-1 հաշվով։Բաչկովի հաջորդ մրցակիցը Չինաստանի ներկայացուցիչ Հու Քիանխուն է։ Կարդացեք նաև՝ Բռցնքամարտիկ Մարգարյանին պատռվածքի պատճառով արգելեցին շարունակել մենամարտը Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |