ՊՊԾ գնդում վիրավորված ոստիկանը մահացել է![]() 13 օգոստոսի 2016 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 13-ին «Աստղիկ» ԲԿ-ում մահացել է հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև հրաձգության հետևանքով ծանր վիրավորում ստացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Այս տեղեկատվությունը հաստատել է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը, գրում է Aysor.am-ը: Մկրտչյանի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, այս ընթացքում նա ենթարկվել էր չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել: 15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին: Այդ օրերի ընթացքում ոստիկանների հետ փոխհրաձգությունների հետևանքով խմբի մի քանի անդամ վիրավորումներ է ստացել: Վիրավորներ կային նաև ոստիկանների մեջ, մեկ ոստիկան զոհվել է փոխհրաձգության ժամանակ, նախնական պաշտոնական վարկածով մեկ ոստիկանն էլ սպանվել է «Սասնա խռեր» խմբավորման դիպուկահարի կրակոցից: Ի պաշտպանություն խմբին Երևանում երթեր ու ցույցեր են անցկացվել, որոնց մի մասը ոստիկանները ցրել են՝ հատուկ միջոցների կիրառմամբ. տուժել են բազմաթիվ քաղաքացիներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |