Բռնցքամարտիկներ Ավագյանը և Բաչկովը դուրս չեկան 1/4-րդ եզրափակիչ![]() 15 օգոստոսի 2016 - 09:29 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 9-րդ օրը կրկին պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։ 56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Արամ Ավագյանի մրցակիցն 1/8-րդ եզրափակչում իռլանդացի Ջոն Կոնլանն էր։ Ավագյանը զիջեց 3-0 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ, բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նույնպես դուրս չեկավ քառորդ եզրափակիչ, տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն։ 64 կգ քաշային կարգի հերթական մենամարտում Բաչկովի մրցակիցը չինացի Հու Քիանխուն էր։ Հայ բռնցքամարտիկը պարտվեց 2-1 հաշվով։ Բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով` թե Արամ Ավագյանը, և թե Հովհաննես Բաչկովը չեն պարտվել իրենց մենամարտերում։ «Իմ տղաներն այսօր չեն պարտվել, և ես դա չեմ ասում` որպես երկրպագու, մյուս մասնագետներն էլ են այդ կարծիքին։ Նրանք արժանի պայքար են տվել և հավասարի պես մենամարտել են»,- ասել է Աղամալյանը։ Կարդացեք նաև՝ Մարմնամարզիկ Մերդինյանը 7-րդն է Օլիմպիական խաղերում Photo` Armnoc ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |