Շոյգու. Մոսկվան ու Բաքուն շատ բան ունեն քննարկելու ռազմատեխնիկական գործակցության ոլորտում15 օգոստոսի 2016 - 09:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների առջև ծառացած խնդիրրներին, ապա կաշխատենք անդրադառնալ այն ամենին, ինչի մասին դուք պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ կողմերը «քննարկելու շատ բան ունեն»: «Քննարկելու շատ բան կա նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է. որ ՌԴ ՊՆ-ն երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ, ըստ ռուս մասնագետների գնահատականների, ադրբեջանական թիմը «բավականին լավ հանդես եկավ»: Շոյգուն Ադրբեջանում է գտնվում կարճատև աշխատանքային այցով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, կողմերն անդրադառնալու են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |