Թուրքիայում արդարադատության համակարգի 173 աշխատակից է ձերբակալվել15 օգոստոսի 2016 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի հանրապետական դատախազության հանձնարարությամբ՝ քաղաքի Չաղլայանի, Բաքըրքոյի և Գազիօսմանփաշայի դատարաններում կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներին հայտնաբերելու և ձերբակալելու նպատակով երկրի ոստիկանությունը գործողություններ է սկսել: Որոշում է կայացվել ձերբակալել 173 հոգու: Ոստիկանները նաև այցելել են երկրի արդարադատության նախարարություն, որտեղ ստուգել են աշխատանքի մեջ գտնվող դատախազների և դատական աշխատողների անձնական գործերը: Խուզարկվել են նաև վերջիններիս դարակներն ու համակարգիչները, Թուրքական Haber 7 հեռուստաալիքի կայքին հղումով գրում է Tert.am-ը: Այս գործի քննությունն իրականացնում է Գյոլքալպ Քյոքչուն, ով նաև իրականացնում է «Ակօս» թերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունը: Ձերբակալված 173 հոգուց 129-ը Չաղլայանից և Գազիօսմանփաշայից են, իսկ 44-ը՝ Բաքըրքոյից: Մինչ այս գործողությունը ձերբակալվել էր ևս 4 հոգի: Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: Կարդացեք նաև՝ Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո երկիր չի վերադարձել 32 դիվանագետ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |