ՀԱՊԿ պաշտպանության նախարարներն օգոստոսի 16-ին կհավաքվեն Երևանում15 օգոստոսի 2016 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Ի կատարումն 2016 թվականին ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության վերաբերյալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2015թ. նստաշրջանի որոշման` օգոստոսի 16-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Նիստին մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները: Նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան արդեն Երևանում է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշման համաձայն կստեղծվի ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող հանձնաժողով: Որոշմամբ մասնավորապես նախատեսվում է. ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանում Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացները կանոնակարգելու նպատակով` ստեղծել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |