Ռիո 2016-ի 10-րդ օրը ՀՀ-ն 7 մարզիկ կներկայացնի![]() 15 օգոստոսի 2016 - 13:06 AMT PanARMENIAN.Net - 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 10-րդ օրը պայքարի մեջ կմտնեն աթլետները՝ վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը: Տղամարդկանց եռացատկում` որակավորման փուլում, հանդես կգա Լևոն Աղասյանը: Ավելի ուշ առաջին գոտեմարտը կանցկացնի 85 կգ քաշային ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը: Օրվա երկրորդ կեսին՝ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանը կմրցի չինանցի Հու Ջիանգուանի հետ: Ինչպես նաև, 105 կգ քաշային ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը կպայքարի մեդալի համար: Որակավորման փուլից պայքարը կսկսի արգելավազորդ Լիլիթ Հարությունյանը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն Խաղերում 33 մարզիկ է ներկայացնում 8 մարզաձևերում: Օգոստոսի 15-ի դրությամբ, Հայատսանի հավաքականը դեռ մեդալ չի նվաճել: Լավագույն արդյունքը ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանինն է՝ 5-րդ տեղ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |