Լատվիան կիսում է հայկական կողմի հույսերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ20 ապրիլի 2007 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտոգրծնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը անցել է նորմալ եւ հանգիստ մթնոլորտում: Այդ մասին Լատվիայի արտոգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտնել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, պետք է սպասել մինչ երկու երկրների նախագահները արտահայտվեն համանախագահների առաջարկությունների վերաբերյալ եւ ապա առաջ շարժվել: «Նոր հանդիպման մասին մենք դեռ չենք պայմանավորվել: Ամենայն հավանականությամբ, մինչ մայիսի 12-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման համար»,- նշել է ՀՀ ԱԳՆ ղեկավարըՆա նաեւ նշել է, որ որոշ հարցեր կան, որոնց առնչությամբ կողմերը համաձայնության չեն հասել եւ որոնց կապակցությամբ Բելգրադում լուրջ բանակցություններ են անցկացվել եւ ներկայացվել են համանախագահների առաջարկությունները: «Վիճելի հարցեր գոյություն ունեն, եւ դա նշանակում է, որ դրանք քննարկվել են բանակցությունների ընթացքում: Երբեմն դեպքեր են լինում, երբ ես կամ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը լիազորված չենք որոշում ընդունել: Այս անգամ միջորդների կողմից առաջ քաշված առաջարկությունները մենք կներկայացնենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Իր հերթին, Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիքսն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Լատվիան կիսում է հայկական կողմի հույսերը Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կապակցությամբ եւ գտնում է, որ հակամարտությունը կարող է կարգավորվել միայն բոլոր կողմերի համաձայնության դեպքում: Պետությունների միջեւ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն դրանք բոլորը պետք է խաղաղ ճանապարհով կարգավորվեն, բանակցությունների միջոցով: Մնացած բոլոր ուղիները չեն հանգեցնում ցանկալի արդյունքի»,- հայտարարել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |