Կարմիր խաչը բանակցում է Ադրբեջանում հայտնված քաղաքացուն վերադարձնելու հարցով![]() 15 օգոստոսի 2016 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ բանակցում է ադրբեջանական կողմի հետ՝ Ադրբեջանում հայտնված Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, մոտ 7 օր անհետ կորած համարվող 62-ամյա Հենրիկ Աղեկյանին հնարավորիս շուտ վերադարձնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը, տեղեկացնում է Tert.am-ը: «Բանակցություններն ընթանում են, բայց ոչ մի նորություն չեմ կարող հայտնել: Այս պահի դրությամբ հայ քաղաքացու վերադարձի հետ կապված նորություն չկա։ Աշխատում ենք քայլեր ձեռնարկել մեր հայրենակցին հնարավորիս շուտ Հայաստան վերադարձնելու համար»,- ասել է Կապրիելյանը: Նրա խոսքով՝ իրենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ են բանակցում, քանի որ ադրբեջանական կողմն արդեն 5 տարուց ավելի է հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել Հայաստանի հետ: Ադրբեջանի ու ՀՀ քաղաքացիները սահմանային գոտում երբեմն պատահաբար անցնում են սահմանը՝ հայտնվելով հարևան երկրի տարածքում: 2015-ի նոյեմբերի 12-ինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջնորդությամբ Հայաստան է վերադարձվել ՀՀ քաղաքացին՝ տարեց կինը, որը նոյեմբերի 8-ին հատել էր սահմանը՝ հայտնվելով Ադրբեջանում։ 2016-ի հունիսի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հովանու ներքո Ադրբեջանին է հանձնվել քաղաքացիական անձը՝ կինը, որը հունիսի 7-ին հատել էր միջազգային սահմանը՝ հայտնվելով Հայաստանում: Սակայն ՀՀ քաղաքացիները հաճախ սպանվում են, ինչպես տեղի ունեցավ Կարեն Խոջոյանի կամ ԼՂՀ բնակիչ, հովիվ Մանվել Սարիբեկյանի դեպքում: Երբեմն ադրբեջանցիներն անցնում են կամ փորձում են անցնել ՀՀ՝ բողոքելով երկրում անարդարությունից: Նման անհաջող փորձ տեղի էր ունեցել 2015-ի հոկտեմբերին, իսկ 2016-ի փետրվարին 20-ից ավելի ադրբեջանցիներ սպիտակ դրոշներով փորձել էին անցնել ԼՂՀ: Հիմնվելով Ժնևյան կոնվենցիաներով սահմանված իր հանձնագրին՝ ԿԽՄԿ-ն այս տարածաշրջանում գործում է 1992-ից ի վեր՝ կապված ղարաբաղյան հակամարտության հետ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |