Լատվիան շատ հետաքրքրված է Եվրոպայի ճանապարհին Հայաստանին օգնելու հարցում

PanARMENIAN.Net - Լատվիայի արտգործնախարար Արթիս Պաբրիքսի Հայաստան այցելության ժամանակ հուշագիր է ստորագրվել տարբեր բնագավառներում համագործակցելու վերաբերյալ: Այդ մասին Լատվիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Լատվիան պատրաստ է կիսվել Հայաստանի հետ եվրաինտեգրման փորձով: «Մենք մի շարք ծրագրեր ունենք, որոնց շուրջ մեր երկրները կարող են համագործակցել Եվրոպական հարեւանության քաղաքականության ծրագրի շրջանակներում: Ես պետք է նշեմ, որ հանդիպումը շատ արդյունավետ էր»,- ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը: Վարդան Օսկանյանը նաեւ նկատել է, որ հնարավոր է երկու երկրների համագործակցությունը նաեւ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) ռազմա-տեխնիկական բնագավառում:



Իր հերթին, Լատվիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Լատվիան պատրաստ է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել ԵՄ շրջանակներում ծրագրերի իրագործման հարցում: «Մենք շատ հետաքրքրված ենք Եվրոպայի ճանապարհին Հայաստանին օգնելու հարցում. դա վերաբերվում է համագործակցության բոլոր բնագավառներին»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---