Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքն է դրվել15 օգոստոսի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Բրազիլիայում մասնակցել է Բրազիլիայում ՀՀ դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը: Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են նաև ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան, Բրազիլիայում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան դիվանագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ: ՀՀ դեսպանությանը հատկացված տարածքը կազմում է 15.750 քառակուսի մետր: Մայիսի 10-ին Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և Սան Պաուլոյում Հայաստանի պատվո հյուպատոս, համայնքային գործիչ և բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ դեսպանության շենքը կառուցվում է Բուրմայան ընտանիքի և մասնավորապես՝ բարերար Հիլդա Դիրուհի Բուրմայանի նվիրատվությամբ: Դեսպանության շենքի շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել առավելագույնը 12 ամսում: «Մեր բարեկամությունը սկսել է 1992-ից և վերջերս շատ ավելի ամրապնդվել է, անշուշտ, նաև ձեր ներկայությամբ այստեղ, պարոն Նախագահ: Այն համաձայնությունները, որ ստորագրեցինք էլ ավելի պետք է ամրապնդեն մեր բարեկամությունը և մեր երկկողմ հարաբերությունները: Վստահ եղեք, որ այս հարաբերությունները ավելի պետք է ամրապնդվեն տնտեսական ներդրումների և առողջապահական ոլորտներում: Եվ այս արարողությունը, որ տեղի է ունենում դեսպանատանը, պետք է լինի հիմք մեր երկու երկրի միջև նոր և ապագայի բարգավաճ ու խոստումնալից հարաբերությունների համար»,- իր ելույթում ասել է ԲԴՀ արտաքին հարաբերությունների նախարար Ժոզե Սերան: «Հայաստանի և Բրազիլիայի միջև տարբեր ոլորտներում ձևավորվել և ամրապնդվել են բազմաբնույթ կապեր: Նախագահ Սարգսյանի այս այցը հիմք է հանդիսանալու նոր խոստումնալից նախաձեռնություններով մեր ընդհանուր օրակարգի համալրման, հայ-բրազիլական հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու համար։ Մենք ունենք բոլոր հնարավորությունները, որպեսզի Հայաստանն ու Բրազիլիան բարեկամության, հարգանքի և վստահության հիմքի վրա առավել ամրապնդեն սերտ հարաբերությունները երկու պետության ու ժողովուրդների միջև։ Սա է այն գլխավոր ուղերձը, որը մենք այժմ ՀՀ նախագահի ներկայությամբ զետեղելու ենք նոր դեսպանատան հիմքում»,-ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հիմնարկեքի արարողության ավարտին ստորագրվել է համատեղ հուշաթերթ և պարկուճ դրվել կառուցվող դեսպանատան հիմքում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ «Մեկնարկի՛ր». Կրթական հարթակ՝ ստարտափ ստեղծող երիտասարդների համար Ավագ դպրոցի աշակերտուհին որոշել է Վանաձորում թեմատիկ քվեսթ (quest) սենյակներ ստեղծել |