ՌԴ և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի հարցը![]() 15 օգոստոսի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով Բաքվում է: Նա հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ, հայտնել է «Ռոսիա 24»-ը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարների քննարկումների հիմնական թեման է եղել համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, հայտնում է Haqqin.az-ը: Ավելի վաղ ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա ասել էր, որ ՌԴ և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները շատ բան ունեն քննարկելու ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: «Ինչ վերաբերում է երկու երկրների պաշտպանության նախարարների առջև ծառացած խնդիրրներին, ապա կաշխատենք անդրադառնալ այն ամենին, ինչի մասին դուք պայմանավորվել եք ՌԴ նախագահի հետ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մասով»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է, որ կողմերը «քննարկելու շատ բան ունեն»: «Քննարկելու շատ բան կա նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում»,-ասել է Շոյգուն: Նա հավելել է. որ ՌԴ ՊՆ-ն երախտապարտ է ադրբեջանցի գործընկերներին Բանակային միջազգային խաղերին մասնակցելու համար, որտեղ, ըստ ռուս մասնագետների գնահատականների, ադրբեջանական թիմը «բավականին լավ հանդես եկավ»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |