Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն![]() 16 օգոստոսի 2016 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդան Սիմոն Մարտիրոսյանը 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել՝ նվաճելով այս Խաղերում Հայաստանի համար առաջին մեդալը։ Պոկում վարժության ժամանակ Մարտիրոսյանը` առաջին մոտեցմամբ բարձրացրեց 185 կգ։ Այնուհետև, գլխավերևում պահեց 190 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ` Մարտիրոսյանը չբարձրացրեց 195 կգ։ Հրում վարժությունը Մարտիրոսյանը սկսեց 225 կգ-ից, հետո բարձրացրեց 227 կգ, վերջին մոտեցումը՝ 234 կգ, Մարտիրոսյանը չբարձրացրեց։ Երկամարտի 417 կգ արդյունքով Մարտիրոսյանը երկրորդ էր, տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեն։ Սահմանվեց նաև օլիմպիական ռեկորդ` 237 կգ բարձրացրեց ուզբեկ մարզիկը։ 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Մարտիրոսյանի կարծիքով` նման հաջողության համար ինքը պարտական է մարզիչներին: «Միշտ աշխատել եմ քրտնաջան, և այդ աշխատանքը տվեց իր ցանկալի արդյունքը: Այս մեդալի համար ես շնորհակալ եմ մարզիչներիս: Անբացատրելի զգացողություններ ունեմ, չեմ կարող բառերով փոխանցել այս ամենը: Պատանեկան Օլիմպիական խաղերում ունեցածս հաջողությունը հեշտ տրվեց, սակայն չեմ կարող նույնն ասել նաև այս խաղերի մասին»,-ասել է Մարտիրոսյանը: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը 2016-ին դարձել էր երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն: Photo` Armnoc Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |