Ուորլիք. Օգոստոսին նախագահների հանդիպում չի սպասվում![]() 16 օգոստոսի 2016 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Համանախագահները շարունակում են պահպանել սերտ կապն ու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ, սակայն օգոստոսին ոչինչ չի ծրագրվում: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում երկու նախագահը բանակցային ճանապարհով կարգավորման հասնելու նպատակով կրկին հանդիպելու ցանկություն էին հայտնել: Մենք դիտարկում ենք նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը: Առաջարկները ուսումնասիրելու համար մենք մշտապես շփումների մեջ ենք նախագահների և նախարարների հետ»,- ասել է ամերիկացի համանախագահը, ադրբեջանական APA գործակալությանը հղումով հայտնում է Civilnet.am-ը: Օգոստոսի 3-+ին ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայում կայացած ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը համաձայնություն էր ձեռք բերվել քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |