Օլիմպիադայի 11-րդ օրը պայքարի մեջ կմտնի աշխարհի կրկնակի չեմպիոն Ալեքսանյանը

Օլիմպիադայի 11-րդ օրը պայքարի մեջ կմտնի աշխարհի կրկնակի չեմպիոն Ալեքսանյանը

PanARMENIAN.Net - Ամենատիտղոսակիր հայ մարզիկը` աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը օգոստոսի 16-ին Ռիոյում կպայքարի օլիմպիական մեդալի համար։

Ալեքսանյանը հանդես է գալիս 98 կգ քաշային կարգում։ Առաջին մենամարտում նա ուժերը կչափի իտալացի ըմբիշ Դաիգորո Տիմոնչինիի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։30–ին), հայտնում է Նովոստի Արմենիան։

Իսկ ըմբիշ Միհրան Հարությունյանը կգոտեմարտի եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կահկի հետ (Երևանի ժամանակով ժամը 17։25)։

Օլիմպիադայի 11-րդ օրը կմրցի նաև աթլետ Ամալիա Շարոյանը (հեռացատկ)։

Խաղերում ռեկորդային թվով մարզիկներ են ներկայացնում Հայաստանը՝ 33 հոգի 8 մարզաձևում, սակայն առաջին մեդալը Հայաստանը նվաճեց միայն օգոստոսի 15-ին՝ Օլիմպիադային 10-րդ օրը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---