BBC. Դադիվանքի գրեթե բոլոր բնակիչները փախստական հայեր են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից![]() 16 օգոստոսի 2016 - 11:51 AMT PanARMENIAN.Net - BBC-ի ռուսական ծառայությունը հրապարակել է Երևանից լրագրող Մարկ Գրիգորյանի ֆոտոպատմությունը Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանք գյուղի մասին, հայտնում է Tert.am-ը: Գյուղն իր անունը ստացել է միջնադարյան Դադիվանք վանական համալիրի պատվին: Միջնադարում վանքը խոշոր կրոնական կենտրոն է եղել։ Խորհրդային ժամանակաշրջանում, տեղի բնակիչների խոսքերով, գյուղում ապրող ադրբեջանցիները վանքում ոչխարներ են պահել։ Գյուղում ընդամենը 27 տուն կա: Գրեթե բոլոր տներում բնակվում են Ադրբեջանի տարբեր քաղաքներից և գյուղերից փախստականները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տները ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Ինչպես գրում է հեղինակը, այս օրերին Դադիվանքի բնակիչները, ինչպեսև հարևան գյուղերի բնակիչները, սուր զգում են իրենց անպաշտպանվածությունը: Նրանք վախենում են, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը ստորագրեն խաղաղության մասին պայմանագիր, որը կներառի Ադրբեջանին որոշ շրջանների վերադարձ, նրանց կրկին կսպառնա փախստական դառնալու ճակատագիրը: «Բնությունն այստեղ չափազանց գեղեցիկ է, սակայն մարդկանց այնքան պակասում է խաղաղությունն ու անդորրը»,- գրում է հեղինակը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |